21 11 2019

Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 20-ի երեկոյան Զագրեբում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը:

Գագաթնաժողովին մասնակցել են ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ, Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ:

Գագաթնաժողովն ընթացել է գործընկերների միջև փակ աշխատանքային ձևաչափով: ԵԺԿ համագումարի և գագաթնաժողովի շրջանակներում ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն առանձին շփումներ է ունեցել նաև մի շարք քույր կուսակցությունների պատվիրակությունների, Եվրոպական խորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, պետությունների ղեկավարների հետ` քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ