11 11 2019

ՀՀ քմահաճ իշխանությունը.Փաշինյանը գործում է Պորոշենկոյի և Սաակաշվիլիի պես․РЕН ТВ



Ռուսական РЕН ТВ հեռուստաընկերությունն անդրադարձել է նախորդ հինգշաբթի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ գրավի միջնորդությունը մերժելուն։ Հեռուստաընկերությունը ստեղծված իրավիճակը համեմատում է Ուկրաինայի հետ։

«Սովորաբար պետությունների ղեկավարներն անձեռնմխելիություն են ունենում։ Միայն թե ոչ այն երկրներում, որտեղ իշխանությունը փոխվում է զանգվածային բողոքի արդյունքում, ինչպես դա եղավ Հայաստանում։ Ինչպես էր և Ուկրաինայում, որտեղ Պորոշենկոն կնստեցներ Յանուկովիչին, եթե նա չհասցներ գնալ Ռուսաստան։ Հիշո՞ւմ եք, որ մենք քննադատում էինք Յանուկովիչին թույլ բնավորության և մինչև վերջ գնալ չկարողանալու համար, որպեսզի պահպանի երկիրը, չտա այն Մայդանի խռովարարների ձեռքը։ Իսկ ահա Քոչարյանը գնաց մինչև վերջ։ 2008-ին կոշտ ձևով խափանեց փողոցային խռովությունները։ Իսկ այժմ դրա համար էլ նրան դատում են։ Եվ այս դատավարությունը կարող է տևել մի քանի տարի․ դատախազության ցանկում 800 վկայություն կա։ Եվ այդ ողջ ընթացքում նա, դատելով եղած իրավիճակից, պետք է կալանքի տակ գտնվի։ Եթե, իհարկե, տեղի չունենա երկրի նոր ղեկավարության փոփոխություն»,- Երևանից փոխանցում է հեռուստաընկերության մեկնաբան Վիկտոր Սինեոկը։

«Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճում դիմավորում են՝ կախված քաղաքական դիրքորոշումից։ Ձախից ծափահարում են, աջից՝ բողոքում։ Հետո նրանց ոստիկանությունը տանում է։ Սակայն նախկին նախագահի ընդդիմադիրները, միևնույնն է, գոհ են մնում․ չէ՞ որ դատարանը Քոչարյանին կրկին կալանքի տակ է թողնում»,- նշում է հեռուստաընկերությունը՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանը հետխորհրդային տարածքում առաջին նախկին նախագահն է, ով հայտնվում է ճաղավանդակներից  այն կողմ։

«Արտակարգ դրությունը Հայաստանին փրկեց մեծ կոնֆլիկտից։ Սակայն 10 տարի անց Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ»,- նշվում է ռեպորտաժում։

Հեռուստաընկերությունը նաև հիշատակում է դատավոր Դավիթ Գրիգորյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացները՝ նշելով, որ դատական համակարգի նկատմամբ ճնշում է գործադրվում։

ԶԼՄ-ների դեմ գործողություններին անդրադառնալով՝ հեռուստաընկերությունը հիշատակում է Yerevan.Today-ում կատարված խուզարկությունը, ինչպես նաև վերջերս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քրոջ ղեկավարած «Հայելի» ակումբի դեմ հարձակումը։

«Պաշտոնանկ անել բոլորին, ովքեր իշխանության են, իսկ հետո հետապնդումներ սկսել։ Այս սխեման ակտիվորեն օգտագործել են նաև հետխորհրդային տարածքում։ Պյոտր Պորոշենկոն սպառնում էր՝ մոռանալով տնտեսության և քաղաքացիական պատերազմի մասին։ Իր հակառակորդներին ժամանակին ճնշում էր նաև Միխայիլ Սաակաշվիլին։ Այժմ դրա վրա ջանք են թափում Հայաստանում»։

«Սա մաքուր քաղտեխնոլոգիական քայլ է։ Երբ գնահատվեցին տնտեսության հեռանկարները և հնարավորությունները, երբ պարզ դարձավ, որ արդյունք ցույց տալն արագ չի ստացվի, օգտագործվեց այս տեխնոլոգիան»,- ասում է Իգոր Շատրովը։

«Շատերը, ովքեր 2008-ին աշխատել են Քոչարյանի հետ, կա՛մ քննության տակ են, կա՛մ կանչվել են հարցաքննության։ Նոր իրականությունն աննկատ, սակայն վստահ ծածկում է ողջ  Հայաստանը։ Հայկական իշխանությունը, դատելով նախկին քաղաքական գործիչների և զինվորականների, դատավորների և լրագրողների դեմ գործերի քանակից, հազվադեպ քմահաճներից դուրս եկավ։Եվ, դատելով, տեխնոլոգիաներից, որոնք ստուգվել են հետխորհրդային այլ հանրապետություններում, դա երկրին ոչ մի լավ բան չի բերի»,- եզրափակում է հեռուստաընկերությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ