Հոկտեմբերի 2-ից ԱԺ-ում հարցուպատասխանի նոր ձևաչափ է գործելու: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Տարիներ շարունակ Ազգային Ժողովում, կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում, պատգամավորները հարցերն ուղղում էին կանգնած՝ ֆիքսված խոսափողների մոտից:
Հաշվի առնելով երկրի Խորհրդարանական կառավարման մոդելի առկայությունը, օրենսդիրի ինստիտուցիոնալ նշանակությունն ու դահլիճի տեխնիկական պայմանները՝ այսօրվանից պատգամավորները կառավարության ներկայացուցիչներին հարցերը կուղղեն տեղից՝ անհատական խոսափողներով:
Վստահ եմ, որ խորհրդարանական կառավարման երկրում Ազգային ժողովն ամբողջությամբ անցում չի կատարել իր գործառույթներին համահունչ նոր ձեւաչափին:
Նախկինում բազմիցս հայտարարել եմ, որ Խորհրդարանի դերակատարումը երկրի կառավարման գործում պետք է մեծացնել:
Այդ նպատակով ամռանը շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որով փոխխոսնակները նույնպես կարող են խորհրդարանական լսումներ իրականացնել, նպատակն է՝ հավասարակշռել խորհրդարանի կառավարման գործիքակազմը:
Առաջիկայում շրջանառության մեջ եմ դնելու Խորհրդարանի դերակատարումը, երկրի կառավարման գործում բարձրացնող այլ նախագծեր եւս:
Եթե ունեք նոր առաջարկներ եւ իրավակարգավորման նոր գաղափարներ՝ սիրով պատրաստակամ եմ համատեղ քննարկման»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը