«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը գրում է․
«Լսեցի Լոսից Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ամբողջովին նյարդային ու ջղաձիգ ելույթ էր :Եվս մեկ անգամ ամբողջ ասուլիսը նվիրված էր Ռոբերտ Քոչարյանին: Մեկ ու կես տարի Վարչապետ աշխատած մարդը դեռևս խոսում է միլիոնների ու թալանի մասին, հաշվի առնելով այն, որ ոչ մի դատական վճիռ դեռևս չկա միլիոնների ու թալանի մասին:
Նիկո՛լ ջան, ա՛խր, դու ընդդիմադիր չես, դու երկրի Վարչապետն ես, կամ ինչպես քեզ ես ներկայացնում՝ գերագույն գլխավոր հրամանատար: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին, Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Քոչարյանը շանս չունի քաղաքականությամբ զբաղվելու:
Մեկ պարզ բան պետք է հասկանա Նիկոլ Փաշինյանը, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ ակտիվ քաղաքականություն վերադարձել է, երկրի առջև կուտակված մարտահրավերների ու Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների մեկտեղմամբ:
Ուզի թե չուզի Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքականության մեջ է, և միակ այլընտրանքն է գործող իշխանության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը