20 09 2019

Ափսոսում եմ Վանեցյանի հրաժարականի համար. Գևորգ Պետրոսյան



«Անձամբ որևէ ղեկավարի հետ մտերմություն չեմ ունեցել, այսինքն ուզում եմ, որ իմ կարծիքն ընդունել բացառապես անձնական հարթությունից դուրս: Ես առիթ ունեցել եմ քննադատելու, թե ոստիկանության, թե առանձին առումներով ԱԱԾ գործունեության, բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ բացասական կարծիք հայտնել կոնկրետ Վանեցյանի մասին: Իրենք գիտեն իրենց հրաժարականների շարժառիթները, ինձ համար Վանեցյանը որպես այդպիսի պաշտոն զբաղեցնող անձ վատ չի կատարել, թերակատարել իր դերը: Ես երեկ գրառում արեցի ֆեյսբուքում, որ հրաժարականներ կան, որոնց համար ափսոսանք եմ ապրում, դրանցից մեկը Վանեցյանի հրաժարականն է, ինքը թողել է սրտացավ մարդու տպավորություն և կուզենայի իրեն տեսնել շարունակելու այդ պաշտոնում, բայց շարժառիթը ես չգիտեմ հրաժարականի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատագամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին մի քանի օրերի հրաժարականներին:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ