20 09 2019

ՍԴ-ն չի դատում անձերի. Վլադիմի Վարդանյան



«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը նախաձեռնվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից, որն ամրագրված է ԱԺ լիազորությունների շրջանակներում և այն ընթացակարգով, որը նախատեսում է ԱԺ կանոնակարգ-օրենքը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց, որ թեպետք քննարկվում է ԱԺ-ում, սակայն ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի ուսումնասիրությունը ՍԴ-ի տիրույթում է. «Փորձ է արվում այս ամենի մեջ տեսնել քաղաքական գործընթաց, քաղաքական մանիպուլյացիաներ: Առաջ ասում էին՝ իրավական գործընթացների չեք դիմում, քաղաքական մանիպուլյացիաներ եք անում, փորձում եք ճնշում գործադրել դատարանների վրա: Հիմա մենք ընտրել ենք իրավական ուղին: Եթե կասեք, որ ԱԺ խմբակցությունը շեղվել է իր սահմանադրական լիազորություններից, դա այլ բան է, բայց այն, ինչ կատարվում է, հավուր պատշաճի է իրականացվում, Սահմամանադրության նորմերին համապատասխան»,-ասաց Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ