13 09 2019

Ռոբերտ Քոչարյանի դատավարություններն ինձ միայն թատրոն են հիշեցնում. քաղաքագետ



«Այս դատավարություններն ինձ միայն թատրոն են հիշեցնում: Իմանալ, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը հակասահմանադրական է, այդուհանդերձ մեր իշխանությունները թատրոն են խաղում՝ պահելով նրան կալանքի տակ: Բոլորն էլ հասկանում են, որ կա Սահմանադրական դատարանի որոշում, որը ցույց է տալիս, որ հոդվածներից գոնե մեկը հակասահմանադրական է»,- լրագրողների հետ զրուցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Սահմանադրությունից վեր որևէ որոշում չկա, իսկ այն կարծիքը, թե ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, դա սուտ է. «Պարզվում է՝ դատախազության նամակից հետո մեր երկրում ոչ մեկը լեգիտիմ չէ՞: Դե, եթե այդպես է ու Դուք հակասում եք Սահմանադրությանը, ուրեմն Դուք էլ լեգիտիմ չեք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ