Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, ով Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը