Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Պատկերացնում եք՝ ինչ լավ կլիներ, եթե ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ազգովի քննարկեինք օրինակ ներդրումների ներգրավման ուղղիները։ Բայց ցավոք քննարկում ենք այն ինչ այսօր իշխանությունների կողմից մեզ առաջարկված միակ օրակարգն է։
Ստացվում է այնպես, որ մեր հայրենիքը ունի 3 գերխնդիր. Առաջինը՝ Նախագահ Քոչարյանին ամեն գնով դատելն է, 2-ը դատավորներին նսերմացնելն է, որպեսզի առաջինը կատարվի և 3-ը ստամբուլյան կոնվենցիան վավերացնելն է։ Իհարկե, ժողովրդի ուշադրությունը շեղելու համար վատ չէ մտածված, բայց ամեն ինչ ունի իր ժամկետը։
Անխուսափելիորեն շուտով գալու է այն օրը, երբ ժողովուրդը պահանջելու է իրական բարեփոխումներ։ Այ էտ ժամանակ, ո՜չ պաշտպանին խոսք չտվող դատավորը կփրկի, ո՜չ էլ կարաբինան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը