29 07 2019

Նիկոլ Փաշինյանը քաղաքական իմպոտենտ է. Կոնստանտին Տեր-Նակալյան

Նիկոլ Փաշինյանը քաղաքական իմպոտենտ է. Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ահա, թե ինչեր մենք իմացանք ու հասկացանք Քոչարյանի նկատմամբ արդեն մեկ տարի իրականացվող հետապնդումների արդյունքում․

1․ Մարտի 1-ը չի բացահայտվել ու Նիկոլը ստում էր, որ 99 տոկոսով ամեն ինչ պարզ է։ Ավելին ասեմ․ Մարտի 1-ը, ըստ երևույթի, երբեք չի էլ բացահայտվելու։ Թերևս միայն մեռավ այն միֆը, որ Մարտի 1ի ցույցը բացարձակ խաղաղ ու անշառ էր, որովհետև հրապարակվեցին ու լայն շրջանառության մեջ մտան տեսանյութերը, որտեղ երևում էր, որ ցուցարարների կողմից հրազենի կիրառության դրվագներ կան։

2․ Քոչարյանը 4 միլիարդ չունի։ Սկի դրանից 10 անգամ քիչ էլ չունի։ Համենայն դեպս, էս մի տարվա մեջ Նիկոլն ուներ համ մուրճը, համ մեխը։ Հենց Նիկոլն էլ, կարելի է ասել, սպանեց Քոչարյանի միլիարդների մասին միֆը։

3․ Հայաստանի դատարաններն ու քննաչական մարմինները երբեք լիարժեք ազատ ու անկաշկանդ չեն գործել, բայց այն ինչ կատարվեց այս մեկ տարում Շապիտո կրկեսի լավագույն կանոններով էր։ Ի դեպ, դա արտահայտվում է նաև կատարվող աշխատանքների որակով, իսկ ավելի ճիշտ՝ որակի իսպառ բացակայությամբ։

4․ Եթե նախկինում անգամ տեսախցիկների առաջ հանցանք ու/կամ զանցանք գործածներին էին քաղբանտարկյալ հռչակում, ապա հիմա դրա կարիքը չկա․ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ ու Քոչարյանը համար 1 քաղբանտարկյալն է։

5․ Մենք տեսանք, թե որքան շատ են քամելիոնները մեր քաղաքական համակարգում։ Մարդիկ, ովքեր ամեն ինչով պարտական էին Քոչարյանին, նրա ազատազրկումն էին պահանջում։ Եղան նաև այնպիսիք, որոնք սկզբում պահանջում էին, հետո չէին պահանջում։ Քոչարյանը դարձավ իսկական լակմուս, որը ցույց տվեց մեր քաղաքական դաշտի անսկզունքայնությունը։

6․ Ու վերջապես, Քոչարյանի գործը հերթական անգամ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական իմպոտենտ է, որն իր համար այսքան բախտորոշ գործն անգամ գլուխ չի կարողանում բերել՝ ունենալով ձեռքի տակ ողջ ռեպրեսիվ գործիքակազմը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ