24 07 2019

Քաղաքական մեծամասնությունը ջանք ու եռանդ չի խնայում ապացուցելու, որ ես ճիշտ եմ. Արմեն Աշոտյան

Քաղաքական մեծամասնությունը ջանք ու եռանդ չի խնայում ապացուցելու, որ ես ճիշտ եմ. Արմեն Աշոտյան

Արդեն մեկ տարի է, ինչ պնդում եմ, որ այս իշխանությունները համարժեք չեն Հայաստանի և Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավաղ, քաղաքական մեծամասնությունը ջանք ու եռանդ չի խնայում շարունակաբար ապացուցելու, որ ես ճիշտ եմ:

Հետևելով զարգացումներին, կարող ենք արձանագրել, որ երկրի համար ամենակարևոր խնդիրների եռյակը հետևյալն է՝

1. Անվտանգություն

2. Արցախի ամրապնդում:

3. Տնտեսական զարգացում

Իսկ ահա հարցերի այն եռյակը, որով իշխանությունները առաջնահերթ զբաղվում են՝

1. Սահմանադրական դատարանի պաշարում

2. Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում

3. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում

Զուգահեռ իրականությունները և կեղծ քաղաքական օրակարգերը կործանարար են մեզ համար: Սակայն նման վտանգների գիտակցմամբ այս իշխանությունները աչքի չեն ընկնում:

Փոխարենը, ֆանտաստիկ ապաշնորհությամբ մսխում են սեփական քաղաքական վարկանիշը և քայաքայում նախկիններից ժառանգված պետական ինստիտուտները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ