Այն, ինչ որ մենք արդեն 10-11 ամիս ասում ենք, հստակ երևում է դատավորների վարվելակերպի միջոցով, դատավորները ինչ-ինչ այլօ, ոչ իրավական գործոններից ելնելով չեն ցանկանում պարզապես արդարադատություն իրականացնել: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Քոչարյանի և մյուս պաշտանյաների գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկին: Նա խոսեց նաև Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին:
Սողոմոնյանը նորից նշեց, որ գործը քաղաքական պատվերով կարված գործ է, քննչական մարմիններին իջեցված է պատվեր և այս գործը իրավական տեսանկյունից անգրագետ ձևով կարված մի գործ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը