05 04 2019

Նոր իշխանության օրոք կատարվում է խոսքի ազատության գնդակահարում․Գևորգ Պետրոսյան



«Խոսքի ազատությունն օրորոցում խեղդելու նոր տեխնոլոգիա է»,- մամուլի ասուլիսում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ֆեյքերով զբաղվելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Նա կողջունի, եթե ոլորտը կարգավորեն, բայց ունի մտավախություն, որ հարցը կավարտվի իշխանության դեմ աշխատող ֆեյքերով․ «Հիմա կարող է գնան, իրենց հայհոյողներին պատասխանատվության ենթարկեն, ու վերջ»:

«Ես անգամ հրապարակային հայհոյանքի համար նախագիծ կարող եմ ներկայացնել Ազգային ժողով: Երբ մենք այս կամ այն թեմայով ԱԺ-ում ելույթ ենք ունենում, սկսում ենք անհանգստանալ ոչ միայն նրա համար, թե ինչ իրավաքաղաքական գնահատական է տրվելու մեր ելույթներին, այլև` այդ օրը երեկոյան ինչքա՞ն հայհոյանք ենք «շալակելու»,— ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ