Փետրվարի 19-ի իր նիստում «Ժառանգության» վարչությունը որոշում է ընդունել կուսակցության հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին, Երևանում: Այս մասին տեղեկանում ենք «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Թվով 12-րդը, համագումարը կհամախմբի Հայաստանի բոլոր ծայրերից ժամանած պատվիրակներին ու հյուրերին՝ քննարկելու հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները:
Կուսակցության գործուն անդամների ներկայիս հավաքում, որը բաց է քաղաքական, հասարակական բոլոր շահագրգիռ ուժերի ու հանրության համար, կլսվեն հրատապ զեկույցներ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, կընտրվի վարչության նոր կազմ և կհրապարակվի երկրի արդի իրավիճակից բխող՝ «Ժառանգության» բանաձևը:
Նշենք, որ «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը արտագաղթել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը