ԱՄՆ Սենատին չի հաջողվել քվեարկություն անցկացնել Սիրիայի կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար պատժամիջոցների սահմանում ենթադրող օրինագծի հաստատման հարցով, հայտնում է РИА Новости-ն:
Փաստաթղթին աջակցություն է հայտնել սենատորների 2/3-րդից քիչ մասը: Մինչդեռ դեմոկրատները նախապես հայտարարել էին, որ չեն պատրաստվում հավանություն տալ որևէ օրինագծի, որն ուղղված չէ «շաթդաունի» (կառավարության աշխատանքի դադարեցում) վերացմանը: Արդյունքում` օրինագծի հետագա քննարկմանը կողմ է արտահայտվել ընդամենը 56 սենատոր, սակայն հարկավոր էր 60-ի համաձայնությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը