12 11 2018

ՀՀԿ-ն խստորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանի գործունեությունը․ Հայտարարություն

ՀՀԿ-ն խստորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանի գործունեությունը․ Հայտարարություն

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը նոյեմբերի 11-ին, ինչպես արդեն հայտնել ենք, քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ:

Ինչպես տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից, խորհրդի նիստում ընդհանուր հավանության է արժանացել ներկայացված փաստաթուղթը, որը հրապարակվել է կուսակցության կայքէջում:

Հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայտարարության մեջ ասված է, որ որոշվել է մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար: Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն կուսակցության գործադիր մարմնի նիստում:ՀՀԿ գործադիր մարմինն առաջարկությունների քննարկման հիման վրա կհաստատի հայտարարության վերջնական տեքստը:

ՀՀԿ խորհրդի հայտարարության նախագծի որոշման մեջ նշվում է․

1․ Մասնակցել Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին:

2. Հավանություն տալ կուսակցության նախընտրական ծրագրի նախագծին և լիազորել Գործադիր մարմնին` լրամշակել այն՝ համաձայն խորհրդի նիստում հնչեցրած առաջարկների:

3. Հավանություն տալ ընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին և լիազորել Գործադիր մարմնին՝ ձևավորելու և հաստատելու կուսակցության ընտրական ցուցակը:

4. Անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նախաձեռնել ՀՀԿ արդիականացման գործընթաց: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անդամագրման և անդամների հետ փոխգործակցության մեխանիզմների բարելավման, ինքնաբավ գործունեության համար անհրաժեշտ կուսակցական մեխանիզմների ներդրման, երիտասարդության հետ աշխատանքի որակի բարձրացման, գործունեության գաղափարական հենքերի ուժեղացման, ղեկավար կազմի համալրման մեխանիզմների վերանայման խնդիրներին:

Վերը նշված նպատակները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով պլանավորել և խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց անցկացնել կուսակցության համագումար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ