Գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հայտարարել է, թե ժամանակին կաշառք է տվել մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Գևորգյանին։ News.am-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը «ստոր սուտ» անվանեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Սա ստոր և կեղտոտ սուտ է։ Նման բան չի եղել և չէր կարող լինել։ Համոզված եմ՝ հնչած հայտարարություններին, որպես զրպարտանքի, կտրվեն համապատասխան գնահատականներ: Այս պահին այլ մեկնաբանություններից զերծ կմնամ, քանի որ ընթանում է նախաքննություն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ գործարարի հայտարարությանն արձագանքել էր նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ նշելով, որ դա հերյուրանք է, որի առնչությամբ դատական գործընթաց են սկսելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը