Գերմանիայի Հայոց թեմի կողմից Քյոլն քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ մեծ էկրանին ցուցադրված քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում։ Բանն այն է, որ քարտեզի վրա Հայաստանը ներկայացվել է պատմական Հայաստանի սահմաններով, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները: Թուրքական աղբյուրի զայրույթն է առաջացրել այն փաստը, որ գերմանացի քաղաքական շրջանակներն որևէ մեկնաբանություն չեն արել այդ քարտեզի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Շեշտվում է, որ քարտեզը մեծ դժգոհություն է առաջացրել վիրտուալ տիրույթում՝ թուրք օգտատերերի շրջանակներում։
Նշենք, որ քարտեզում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը նույնպես ներառվել է Հայաստանի սահմանների մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը