Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր բլոգում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետի՝ սեպտեմբերի 9-ի ընտրություններում հաղթելու մասին, հաղորդում է Lenta.ru-ն։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իր հետ աշխատել են և իր օգտին քվեարկել։ «Հաջորդ 5 տարիները շատ կարևոր կլինեն Մոսկվայի համար: Այսօրվա հաղթանակը մեզ եզակի հնարավորություն տվեց, որպեսզի ահռելի քայլ կատարենք առաջ»,- գրել է Սոբյանինը:
Քաղաքական գործչի խոսքով՝ քաղաքապետի պաշտոնում իր նոր ժամկետի ընթացքում մտադիր է արմատապես բարելավել հասարակական տրանսպորտը, արագացնել պետական ծառայությունների մատուցման գործընթացները, «նորացման ծրագիր ծավալել», բարձրացնել կրթության որակը, «նոր որակի հասցնել» առողջապահությունը, հոգ տանել տարեցների և հաշմանդամություն ունեցողնորի մասին և հատուկ ուշադրություն դարձնել բնակելի շրջանների բարեկարգմանը:
Интерфакс գործակալությունը, վկայակոչելով ԿԸՀ-ին, հայտնել է՝ արձանագրությունների 0,47 տոկոսի մշակման արդյունքներով՝ Սերգեյ Սոբյանինը հավաքել է ձայների մոտ 70 տոկոսը։ «Exit poll»-ի տվյալներով՝ գործող քաղաքապետը ստացել է ձայների 74 տոկոսը, երկրորդ տեղում Կոմունիստական կուսակցության թեկնածու Վադիմ Կումինն է՝ ձայների 10 տոկոսով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի 80 տարածաշրջաններում տեղի են ունեցել 4,7 հազարից ավելի տարբեր մակարդակի ընտրություններ և 59 հանրաքվե, ընտրացուցակներում ընդգրկված է եղել 65 մլն մարդ: Քվեարկությանը հետևել է 120 հազարից ավելի դիտորդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը