19 07 2018

Պուտինը հորդորում է մտածել անպատասխանատու քաղաքականության հետևանքների մասին

Պուտինը հորդորում է մտածել անպատասխանատու քաղաքականության հետևանքների մասին

Ռուսաստանը համարժեք կերպով է արձագանքելու ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ քայլերին, իսկ նրանք, ովքեր փորձում են Ուկրաինային և Վրաստանին ներգրավել դաշինքի կազմում, պետք է մտածեն նմանատիպ քաղաքականության հետևանքների մասին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Russia Today-ը:

«Նմանատիպ ագրեսիվ քայլերին, որոնք ուղղակիորեն սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար, կարձագանքենք համարժեքորեն: Մեր գործընկերները, ովքեր սրացման վրա են խաղում, փորձում են, այդ թվում՝ օրինակ Ուկրաինային և Վրաստանին ներգրավել դաշինքի կազմում, պետք է մտածեն այդպիսի անպատասխանատու քաղաքականության հնարավոր հետևանքների մասին»,- ասել է նախագահը:

Պուտինի խոսքով՝ Եվրոպայում անվտանգության հիմքը համագործակցության զարգացման և վստահության մեջ է:

«Եվրոպայում կայունության և անվտանգության ապահովման բանալին հենց նրանում է, որ ընդլայնվի համագործակցությունը, և վերականգնվի վստահությունը, այլ ոչ թե ռուսական սահմանների մոտ նոր բազաներ և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքներ տեղակայվեն, ինչն էլ այժմ տեղի է ունենում»,- ընդգծել է Պուտինը:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտնել էր, որ Ռուսաստանը ծայրահեղ բացասական է վերաբերվում վերոնշյալ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավակնություններին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին չէր բացառել, որ մի օր Վրաստանը կարող է  դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ