Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Ղըլըչդարօղլուին տուգանել են ռեկորդային գումարով երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին «վիրավորելու» համար:
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է արտասահման գումարներ փոխանցելու մեջ։ Էրդողանն իր հերթին հերքել է բոլոր մեղադրանքները՝ 2017 թվականի նոյեմբերին հայտարարելով, որ իր ընտանիքը «ոչ մի կոպեկ չի ուղարկել արտասահման»։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն։
Դատարանը վճռել է, որ Ղըլըչդարօղլուն պետք է Էրդողանին և նրա շրջապատին վճարի 75 000 դոլար։
Իշխանությունները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ ընդդիմադիր գործիչը սոցիալական կայքի իր էջում հրապարակել է մի մուլտֆիլմ, որտեղ Թուրքիայի նախագահի դեմքը տեղադրված է եղել մի քանի կենդանիների վրա: Մուլտֆիլմն ունի «Էրդողանի հող» վերնագիրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը