Հայաստանի խորհրդարանում, վարչապետի ընտրության հարցի քննարկումից առաջ, պատգամավորների մուտքը խորհրդարան կատարվում էր նախապես մետաղորսիչների միջոցով մանրակրկիտ զննելուց հետո:
Ազգային ժողովն անվտանգության լուրջ միջոցներ է կիրառել: Պատգամավորները զննվել են նաև մինչև նիստերի դահլիճ հասնելը:
Այս խստացումները կապված էին Սերժ Սարգսյանի ԱԺ այցելելու հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը