24 03 2018

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը Հայաստան է գալիս

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը Հայաստան է գալիս

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, մարտի 27-28-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Ժան Ասելբոռնին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպում է նախատեսված նաև Ազգային ժողովում:

Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Ժան Ասելբոռնը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ