ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց անցկացնել առանց ընդմիջման: Նիստի օրակարգում թվով 10 նախագծեր են՝ կից նախագծերի փաթեթով: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ հանդես եկան՝ նշելով, որ մեծ նախագծեր են, պետք չէ շտապ քննարկել:
«Բոլորս պետք է հասկանանք՝ մեր աշխատատեղը այստեղ է, եթե ինչ-որ մեկը շտապում է, կարող է գնալ, ընդմիջման ռեժիմները պետք է պաշտպանել, որևէ հապճեպության խնդիր չենք տեսնում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ի վերջո, 58 կողմ, 29 դեմ և 1 ձեռնպահ ձայներով առաջարկն ընդունվեց:
Ուշագրավ է, որ հենց առաջին հարցի քննարկման սկզբում պատգամավորների մեծ մասը լքեցին նիստերի դահլիճը:
ԱԺ հանրապետական պատգամավորները որոշում կայացրեցին աշխատել առանց ընդմիջման, բայց անիջապես լքեցին նիստերի դահլիճը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը