Միայն այդ փաստաթուղթն է այսօր, որ հնարավորություն կտա նաև դրա վրա հենվելով փորձել Արցախի վերադարձի հարցը լուծել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին:
«Իհարկե, սա որոշակի առումով նաև կապիտալացիոն փաստաթուղթ է, բայց երբ խոսք է գնում Մեղրիի հատվածով, Սյունիքով ճանապարհների տրամադրման մասին, իսկ Ադրբեջանը նաև նախատեսում է, որ դա պետք է լինի միջանցք, ապա պետք է վերադառնալ այդ փաստաթղթին, որովհետև դրա շուրջ չորս-հինգ կետեր չեն իրականացված»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը