13 02 2025

Գեղցին պարզապես վրեժ է լուծում․ Անդրանիկ Թևանյան

Գեղցին պարզապես վրեժ է լուծում․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երբ գեղցին կենտրոնի բնակչին կոչ է անում բարձր գույքահարկի պատճառով վաճառել կամ վարձով տալ բնակարանն ու տեղափոխվել Երևանի ծայրամաս կամ որևէ գյուղ, հասկանում ես, որ հաճախորդով պետք է զբաղվեն նաև հոգեվերլուծաբանները՝ նեոֆրոյդիստները։
Գեղցին պարզապես վրեժ է լուծում։ Չստացված մանկության, հաճախորդացված տարիների համար։ Նաև հեծանիվից է վրեժ լուծում։ Ոչ թե վարում է, այլ վրեժ լուծում։
Վրեժ էր լուծում իջևանցիներից, երբ պահանջում էր արյան գետեր։ Վրեժ է լուծում արցախցիներից։ Արցախը հանձնել է Ադրբեջանին, բայց չի հանգստանում, շարունակում է արցախցիների դեմ պայքարը։
Վրեժ է լուծում հայաստանցիներից, առանձնահատուկ՝ երևանցիներից։ Ընդհանրապես՝ մարդկությունից։
Փոքրիկ Ներոնը վրեժ է լուծում սեփական բարդույթների պատճառով։ Ու երբ այդ վրեժին գումարվում են վախերը, սեփական կաշին փրկելու բնազդը և գիտակցված դավաճանությունը, ապա ստանում ենք փոքր մարդ, որը մեծ ավերածություններ է բերում։
Այս Ցախիս Ցինոբերի խզմզանքը պատրաստ է իր հետևից արյուն ու փլուզումներ թողնել ու վերջում ծլկել դեպքի վայրից։ Այն հույսով, որ հետո կպայմանավորվի, կվաճառվի ու հանգիստ կապրի։ Ինչպես որ 2008–ից հետո արեց։ Բայց խնդիրն այն է, որ այդ նոր տերը շատ դաժան նախապայմաններ ունի։ Հայաստանի հետ կապված նախապայմաններ։ Հենց այդ նախապայմանները բավարարելու համար էլ Նիկոլը սկսել է Կենտրոնի բնակիչներից։ Մինչդեռ Կենտրոնի միայն մեկ բնակիչ կա, որին պետք է վռնդել ոչ թե քաղաքի ծայրամաս կամ գյուղ, այլ Կենտրոնի մեկ այլ տարածք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ