09 02 2025

Բա ասում էիք, որ ժողովրդի իշխանությունն եք, ինչո՞ւ եք կտրվել ժողովրդից. Ոսկան Սարգսյան

Բա ասում էիք, որ ժողովրդի իշխանությունն եք, ինչո՞ւ եք կտրվել ժողովրդից. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գույքահարկը ավելացրել է 70 տոկոսով, փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը 5 տոկոսից դարձրել է 10 տոկոսի, նոտարական ծառայությունների վճարն ավելացնել է 20 տոկոսով, Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից դարձրել է 300, դրանից հետո՝ 150 դրամ,այդ թանկացումներից առաջ հարցրե՞լ է Նիկոլ Փաշինյանի հռչակած Հայաստանի 3 միլիոն վարչապետերիս կարծիքը, ինչո՞ւ այդ խնդիրներից որևէ մեկով հանրաքվե չի անցկացվել։ Իշխանությունը սահմանամերձ, փոքր գյուղերում աշխատող ուսուցիչներին, սահման պահող պայմանագրային զինծառայողներին քիչ աշխատավարձ է վճարում, որպեսզի տնտեսված գումարներով, հարկերը բարձրացնելով, արտերկրից նոր վարկեր վերցնելով լցվող պետական բյուջեն մսխի պաշտոնյաների ճոխ կեցավարի, նրանց պահպանության, ծառայողական թանկ ավտոներ գնելու, պաշտոնյաներին բաժանվող հսկայական պարգևավճարների, նրանց կողմից արտերկիր թանկ, սակայն պետության համար անօգուտ ուղևորությունների համար։ Բա ասում էիք, որ ժողովրդի իշխանությունն եք, ինչո՞ւ եք կտրվել ժողովրդից։ Պատերազմում հազարավոր զոհեր տված, Արցախը ու Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնած, Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հարցը չլուծած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչո՞ւ պետք է բոլորիս հարկերի հաշվին գոյացած պետբյուջեի փողերով արքայավայել ապրի, այդ իշխանությունը չի ծառայում Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի բնակչությանը, այն օգտակար է Ադրբեջանին ու Թուրքիային»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ