Տրանսպորտի թանկացումը հիմնավորված եմ հարամում, ոչ թե արդարացի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
«Գինը պետք է բարձրանա, որովհետև ծառայության որակն է փոխվում, մատուցման մակարդակն է փոխվում: Նոր ծառայությունը բերեց նոր գներ: Դժգոհողները մեծահասակներն են, որոնց համար ամեն նորությունը թվայնացման հետ կապված և տեխնիկայի հետ աշխատանքը դիսկոմֆորտ է: Դա ժամանակի խնդիր է, բոլորս էլ տեխնմիկայի հետ գործ ունենալիս ունենում ենք որոշակի դժգոհություններ, անհանգստություններ: Դա ամենեւին կապ չունի բոյկոտի հետ: Բոյկոտը քաղաքական ակցիա է, անում են քաղաքական ուժերը, նրանց հետեւում կանգնած քաղաքական խմբերը: Ռեալ դժգոհություն մարդկանց մոտ կարող է առաջանալ նրանից, որ ծանոթ չեն կիրառման տեխնիկային»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը