04 02 2025

Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երակարացնելու․ Արմեն Աշոտյան



 

«Ակնհայտ է, որ Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երակարացնելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար»,-դատական հերթական նիստից հետո, բլից հարցուպատասխանի ժամանակ ասաց, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով՝ Փաշինյանի ասուլիսից, Վաշինգթոնում և Շվեյցարիայում ելույթներից պարզ է դառնում, որ «Նիկոլը բոլորին համոզում է, որ իր իշխանությունը պահելու տակ պետք է գաղափարական հիմքեր ստեղծվեն, փոփոխվեն այդ հիմքերը, ինչն ակնհայտ անբարոյականություն է ոչ միայն այսօրվա հետ կապված, այլ նաև՝ անցյալի և ապագայի»: 

«Ասուլիսին նա խոստովանեց նաև, որ ավտորիտար կառավարիչ է, որովհետև գաղափարախոսություն փոխելու մանդատ չունի»,- հավելեց Աշոտյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ