ՀՀ-ն ինքն է բարձրագույն ազգային նպատակ և ՀՀ-ից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել, և ՀՀ-ն ինքը ամենաբարձր նպատակն է, հետևաբար շատ կարևոր է կենտրոնաննալ ՀՀ գործառութային նշանակության վրա, որն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը: Այս մասին Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Այս գաղափարախոսությունն է միայն Հայաստանին լինելիության շանս տալիս: Մենք այս ամեն ինչին եկել ենք 44-օրյա պատերազմի պարտության բերումով և այս պարտության պատճառների խորքային և ոչ խորքային պատճառները: Մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ես երկար եմ մտածել և եկել այն եզրահանգման, որ զոհողությունները ոչ թե ոչնչի, այլ Հայաստանի ինքնիշխանության համար են եղել և մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա»,- նշել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը