Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանզասի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
Կողմերը, բարձր գնահատելով Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի իրականացման ներկայիս մակարդակը, ընդգծել են, որ համագործակցային դաշտի ընդլայնման լավ հնարավորություններ կան, և պատրաստակամություն ենհայտնել աշխատելու այդ ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի:
Հունվարի 23-ին հյուրերին ընդունել է նաև ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը