Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հայտնում են, թե որտեղից են սկսելու և որ ուղղությամբ են շարժվելու սահմանազատման գործընթացում, 24 ժամ հետո Միացյալ Թագավորության կառավորությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել սահմաններից 5 կիլոմետր մոտենալ, չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհով, քանի որ այդ հատվածները վտանգավոր են: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Թեկուզ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Կիրանցի հատվածն ամենաապահով հատվածն է, բայց բրիտանացի գիտնականները և հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ, չեն կիսում այդ կարծիքը և կոչ են անում այդ հատված չգնալ»,- նշեց նա:
Պագամավորի դիտարկմամբ՝ սահմանազատումը հարավից սկսելու դեպքում թուրքերին դուրս կմղեինք ՀՀ տարածքներից, իսկ հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ, որոնք ասում են, թե իբրև ՀՀ տարածքում ինչ-որ անկլավներ ունեն:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը