21 01 2025

Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան

Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան

Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ բարձրացնելու և դրանց հետադարձ ուժ տալու նկրտումները, թերևս, ուշագրավ են նրանով, որ այդ նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն՝ մի կողմից հավաստվում է, որ մինչև 2018թ. որևէ կերպ չի բարելավվել մարդկանց սոցիալական և նյութական վիճակը, մյուս կողմից՝ պաշտոնական հիմնավորումներում արտացոլվում են վիճակագրական փաստեր, ըստ որոնց՝ մոտ երկու տասնյակ տարի մարդկանց եկամուտները կտրուկ բարձրացել են, մինչդեռ՝ հարկերն ու տուրքերը գրեթե մնացել են անփոփոխ, ինչը խաթարել է եկամտաբերության և հարկահավաքման հաշվեկշիռը։ 

Ընդ որում, առաջին անգամ այսպիսի հնարքի դիմեցին, երբ հանդես եկան դատական տուրքերը մի քանի անգամ բարձրացնելու նախաձեռնությամբ ...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ