21 01 2025

Ձեր տապալված պրոեկտում անգամ ազգային անվտանգության խնդիր կա․ Մեսրոպ Մանուկյան



 

Մենք նաև ազգային անվտանգային խնդիր ունենք։ Երևանի ավագանու արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Եթե մեր պաշտպանության նախարարության աշխատակիցները կամ ԱԱԾ-ի շարքային աշխատակիցները պիտի իրենց անձնական տվյալները բերեն տան TelCell-ին, որը օվշորում ա գրանցված, TelCell-ն իմանա մեր ԱԱԾ աշխատողն ով ա, իրա կնիկն ով ա, իրա երեխեն ով ա։ Ժողովուրդ ազգային անվտանգության խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում։ Մեր ՊՆ-ի աշխատակիցների, կամ ոստիկանության, կամ ԱԱԾ-ի աշխատակիցների ամբողջ բազան պիտի ունենա TelCell-ը։ Ոչ միայն ունենում ա, այլ նաև վերահսկում է մեր շարժը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ