Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված կանոնակարգի խնդրահարույց դրույթներից մեկով սահմանված է, որ եթե որևէ հատված համաձայնեցվում է, կազմվում է սահմանի այդ հատվածի նկարագրությունը, ապա, անկախ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլերից, այն համարվում է սահմանազատված և փոփոխման ենթակա չէ: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մեծ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը սահմանազատման անվան տակ պահանջում ու ստանում է իր համար կարևոր համարվող հատվածները, իսկ հետագայում՝ իրեն հատուկ ձևով, պրոցեսը տորպեդահարելու է, իսկ հետևանքը կլինի այն, որ Ադրբեջանը կստանա այն ինչ պահանջում է, իսկ Հայաստանը կստանա լրացուցիչ հանձնված տարածքներ:
Իշխանությունը առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ․ բարձր տոկոսներով, սակայն մեծ սպառնալիքներով լավատեսություն է վաճառում մեր հասարակությանը՝ թքած ունենալով երկրի հեռանկարի ու քաղաքացիների անվտանգության վրա»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը