20 01 2025

ՔՊ-ի նոր պատգամավորը ուսանող է

ՔՊ-ի նոր պատգամավորը ուսանող է

 

Այսօր մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցված Նարեկ Զեյնալյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի, մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  թեկնածու Ջուլիետա Ազարյանին։

Ներկայացնում ենք Ազարյանի կենսագրությունը․

  • Ծնվել է 1994թ. մայիսի 26-ին Գյումրիում:
  • 2016թ. ավարտել է  Երեւանի էստրադայի եւ ջազային արվեստի պետական քոլեջը: Ներկայում սովորում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում:
  • 2013-2014թթ. կամավոր մասնակցել է «WORLD VISION ARMENIA»-ի աշխատանքներին:
  • 2015թ. եղել է «Բի Դի Էն» ՍՊԸ-ի գովազդի գլխավոր պատասխանատու, վաճառքի մասնագետ:
  • 2018թ. աշխատել է «Բեմել» ընկերության միջոցառումների կազմակերպիչ:
  • 2020թ.՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների խթանման եւ արտաքին կապերի» վարչության արտահանման միջոցառումների կազմակերպիչ: 2021-2022թթ.՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների աջակցման եւ հետներդրումային սպասարկման» վարչության ներդրումային ծրագրերի համակարգող: 2022-2024թթ.՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
  • 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
  • 2024թ. դեկտեմբերի 19-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
  • Ունի մեկ զավակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ