ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով ՔՊ-ականների այն թեզին, թե Արցախի ղեկավարները հրաժարվել են մեկնել Սոֆիա և բանակցել, ասաց․ «Այս իշխանությունն ամեն կերպ փորձում է տեղեկատվությունը խեղաթյուրված ձեւով ներկայացնել»։
Աբրահամյանը հարցադրում արեց՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել Արցախում։
«2022 թվականի դեկտեմբերին, ըստ էության, տեղի է ունեցել Արցախի դեմ ագրեսիայի հերթական փուլի մեկնարկը։ Նախ` բլոկադայի է ենթարկվել Արցախը, հետագայում ռազմական գործողությունների միջոցով տեղի ունեցավ ոչ միայն արցախցիների բռնի տեղահանությունը, այլ Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Երբ որ խոսում են Սոֆիայի մասին, կհիշեք, որ այդ օրերին Արցախից պատվիրակություն էր գնացել Եվլախ, եւ բանակցություններ էին տարվում Եվլախում։ Իհարկե, այն, ինչ խոսվել ու քննարկվել է Եվլախում, որևէ ձևով իրականություն չդարձավ։ Եվ այս իրադարձությունների շղթան ցույց տվեց, որ Ադրբեջանի խնդիրը ոչ թե այն էր, որ արցախցին այս կամ այն քաղաքում իրենց հետ բանակցեր, այլ ի սկզբանե նպատակ էր դրված բլոկադայի միջոցով քամել Արցախը, մարտունակությունից զրկել արցախցիներին եւ հետո ռազմական գործողությունների միջոցով հասնել արցախցիների նկատմամբ ամբողջական վերահսկողության»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը