20 01 2025

Բայդենի վարչակազմի յուրաքանչյուր արմատական և հիմար հրամանագիր կչեղարկվի. Թրամփ

Բայդենի վարչակազմի յուրաքանչյուր արմատական և հիմար հրամանագիր կչեղարկվի. Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հունվարի 20-ին նշանակված իր երդմնակալությունից մի քանի հետո չեղարկել ԱՄՆ ներկա նախագահ Ջո Բայդենի բոլոր «հիմար և արմատական» հրամանագրերը։

«Բայդենի վարչակազմի յուրաքանչյուր արմատական եւ հիմար հրամանագիր կչեղարկվի իմ երդմնակալությունից հետո մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է նա Վաշինգտոնի «Capital One» մարզասրահում հավաքված իր կողմնակիցների հանրահավաքում:

«Երեկ ինչ-որ մեկն ասել էր. «Սըր, մի օրում այդքան շատ մի ստորագրեք։ Եկեք դա անենք մի քանի շաբաթում»: Ես ասացի. «Սատանան տանի, ոչ, մեզանից շաբաթներ կպահանջվեն դրանք ստորագրելու համար»,- ընդգծել է Թրամփը: «Ոչ, մենք դա կանենք վաղը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ