Հայաստանի հետ համագործակցում ենք նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում, միտված ենք ամրապնդել ՀՀ ինքնավարության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում։ Այս մասին Վաշինգտոնում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրումից առաջ ելույթում հայտրարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մեր Մաքսային և Սահմանային պահպանության թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ»,- ասել է Բլինքենը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը