ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.
«Ինչպե՞ս վարկաբեկել հերոսությունը
Երեկ, երբ նիկոլն իրեն Իմմանուիլ Կանտի տեղը դրեց ու դարձյալ սկսեց փիլիսոփայել, արդեն պարզ էր, որ դա հերթական դավադրության նախերգանքն էր։ Ինքը Լերմոնտովը չի, որ մեր ժամանակների հերոսությունը վերլուծի․ ընդամենը մի անճոռնի գիրք է գրել (ու ալբաներեն թարգմանել տվել), որը հերոսության մասին չէր, այլ ամենանողկալի կրքերի․․․ Ուրեմն ինչու՞ դարձյալ որոշեց հերոսության թեմային անդրադառնալ, հերսությունը առօրեականացնել և առօրյան հերոսականացնել։ Պատճառը մեկն էր․ քանդել հերոսության մեր պատկերացումները ու ստեղծել կեղծ հերոսների։ Դրա ամենակարճ ճանապարհը հերոսներին վարկաբեկելն է։ Զոհը գեներալ Տիրան Խաչատրյանն էր։ Տիրանին գիտեմ հեռավոր 89 թվականից, երբ նույն նստարանին նստած համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ընդունելության քննություն էինք հանձնում (իր ծննդյան օրը), գիտեմ իր ապրած կյանքը, իր անցած հերոսական ուղին, որտեղ է կռվել, երբ ու քանի անգամ է վիրավորվել։ Այնպես որ, հերոսությունը վարկաբեկելու համար ավելի հարմար թիրախ այսօրվա կեղծ հերոսները չէին կարող գտնել։ Վարկաբեկելով Տիրանին, վարկաբեկում է ամբողջ բանակը, ծառայությունը, սպա լինելու գաղափարը։ «Ինչու՞ է պետք ուժեղ բանակ ունենալ, միևնույնն է՝ բոլորից ուժեղ չես լինի», «ազատամարտ եք արել, որ թալանեք», «հերոսությունը առօրեականություն է», «հերոսը հարկ վճարողն է»․․․ Նշմարու՞մ եք կապը։ Քանդել, քանդել, քանդել․․․․ ու կառուցել սպառողական հասարակություն, որտեղ մարդ միայն մտածում է փորի ու հանգստության մասին․․․
Հ․Գ․ Կասեք՝ բա ինչու՞ հերոսի կոչում տվեցիր, որ հիմա բանտարկես։ Ինքը մեղք չունի, իրան խաբել են։ Ինքը պատերազմի հետ էլ կապ չուներ, մի անգամ մոդեռատորություն է արել, ինքն ի՞նչ մեղք ունի․․․»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը