03 01 2025

Ֆիցոն սպառնացել է չօգնել Ուկրաինային

Ֆիցոն սպառնացել է չօգնել Ուկրաինային

Սլովակիան կքննարկի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցման հետ կապված պատասխան միջոցները, հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Ես հայտարարում եմ, որ իմ կուսակցությունը պատրաստ է քննարկել և համաձայնության գալ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու և Սլովակիայում Ուկրաինայի քաղաքացիների աջակցությունը զգալիորեն նվազեցնելու հարցում», - ասել է Ֆիցոն:

Նա նաև «սաբոտաժ» է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից գազի մատակարարումների դադարեցումը։ Ռուսական գազի մատակարարումների դադարեցման պատճառով Սլովակիայի կորուստները Ֆիցոն գրեթե 500 մլն եվրո է գնահատել։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Ուկրաինան դադարեցրել է ռուսական բնական գազի տարանցումն իր տարածքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ