17 12 2024

Չավուշօղլուն մոտեցել է Անդրանիկ Քոչարյանին, Ջուլհակյանին և Ալեքսանյանին և խոսել խաղաղությունից

Չավուշօղլուն մոտեցել է Անդրանիկ Քոչարյանին, Ջուլհակյանին և Ալեքսանյանին և խոսել խաղաղությունից

 

Մենք ՆԱՏՕ ԽՎ-ում մասնակցում ենք որպես ասոցացված անդամ և այնտեղ ՆԱՏՕ անդամ և ոչ անդամ պետությունների պատվիրակությունները կային, որի ընթացքում կոնտակտ ունեցանք ձեր, մեր «դարավոր թշնամու» ներկայացուցիչների հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Այո, Չավուշօղլուն մոտեցել է մեզ, ինձ, Արուսյակ Ջուլհակյանին և Վահագն Ալեքսանյանին և զրույց է ունեցել: Մենք չենք նախաձեռնել, ինքը եկավ, երբ որ նիստը դեռ չէր սկսել, խոսում էր հենց խաղաղության մասին, դրա հնարավորությունների մասին, վա՞տ է, ես կարծում եմ՝ դա շատ լավ է»,- ասաց նա։

Լրագրողները նաև հետարքրքվեցին, թե փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ կապված նրա մտահոգություններն արդյոք ինչ-որ առումով բացահայտվում են, նա ասաց.

«Այն ինչ-որ խոսվել է, ինչ-որ որոշումներ են կայացվել, դրանք անցյալում են, այն ինչ որ պետք է առաջ գնանք, դրանք այլ խնդիրներ են, որի շուրջ պետք է մենք լինենք շատ հանդուրժող, և դուք էլ պետք է ոչ թե անընդհատ փորձ անեք, այսպես լարվածության օջախներ ստեղծել, այլ այդ խնդիրները լուծենք»:

Նա նշեց, որ եթե կային մտահոգություններ, այդ մտահոգությունները բոլոր հարթություններում, այդ թվում նաև «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում, ստացել են իրենց պատասխանները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ