03 12 2024

Ըստ Փաշինյանի՝ մեր բանակը ուժեղ չէ, որովհետև ինքը չգիտի, թե ումից ինչքան ուժեղ պետք է լինի



 

«Մեր միջին վիճակագրական իմիջը աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհ մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Սա իմ ստացած տպավորությունների արգասիքն է»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա իր կառավարության առաքելությունը համարեց ազգ-նահատակ լինելու կարգավիճակի հաղթահարումը։

Ըստ նրա, «ազգ-բանակ» կոնցեպտը ազգ-նահատակի տրամաբանական շարունակությունն է։ Փաշինյանն ասաց, որ եթե խոսում ես ազգ բանակի մասին, քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։

Այնուհետև Փաշինյանն այսպիսի միտք հայտնեց․ «Ուժեղ բանակը ճիշտ օրակարգ է, բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ բայց մենք ինչքա՞ն և ումից ուժեց բանակ ենք ուզում ունենալ։ Ուժեղ ումի՞ց․․․ Իսկ քա՞նի համադրված բանակներից մենք պետք է ավեի ուժեղ լինենք։ Լավ, կարող եք խնդիր դնել, որ մենք պետք է ունենաք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ։ Իսկ եթե երկու երկրների հետ ա՞ մեր խնդիրը։ Շատ լավ, կարող ենք խնդիր դնել, որ երկու երկրների, էսպես կոչված՝ թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք։ Իսկ եթե պարզվի, որ երե՞ք երկրի հետ ա մեր խնդիրը։ Իսկ եթե պարզվի, որ չո՞րս երկրի հետ ա մեր խդիրը։ Իսկ եթե պարզվի՝ 5 երկրի հետ ա մեր խնդիրը։ Իսկ եթե պարզվի՝ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ ա, այլև մեր բարեկամների հետ ա։ Մենք ումից ինչքան ուժեղ վբակ պետք է ունենանք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ