02 12 2024

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

 

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը), եթե 1000 հայ վերադառնա  «ազատագրված տարածքներ» (նկատի ունի օկուպացված Արցախը), ապա 1000 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի  հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան:

Նա այս մասին ասել է «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումների ժամանակ։

Ադրբեջանցու խոսքով՝ հայկական կողմը ձգտում է ապահովել, որ ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա՝ Արցախի հայերի վերադարձի հարցում։  Մուստաֆան կարծում է, որ ադրբեջանական կողմն այս հարցում պետք է հակապայման առաջ քաշի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ