Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:
ԱԺ կայքում հրապարակված «գիտնականի տվյալներ պարունակող քարտ» վերտառությամբ թղթի կտորից պարզ է դառնում, որ վերջին անգամ «գիտական գործունեություն» Սիրունյանը ծավալել է 2010 թվականին, ինչը խնդրահարույց է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի տեսանյունից:
Բացի այդ, հանրության լայն շրջանակների կողմից որպես ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը բոլոր հնարավոր պաշտոնների թվարկումից հետո ստորագրած ինքնակենսագրականում, հպարտորեն նշել է, որ հանդիսանում է ՔՊ անդամ(հավակնելով ապաքաղաքական լինելու պահանջ ունեցող պաշտոնի):
Նիկոլահպատակ գրառումներով հայտնի երբեմնի դասախոսը համցանցի իր օգտահաշիվներից հեռացրել է գրառումները, թողնելով լոկ նիկոլի և Հռոմի պապի գրկախառնված նկարը:
Հետաքրքիր է, պալատական, ավելի ճիշտ գրպանային այս փաստաբանի վերաբերյալ ԿԿՀ-ն բարեվարքության ինչպիսի եզրակացություն է տվել, հաշվի առնելով, որ այս պահին կա շուրջ 7 քաղաքացիական և վարչական գործեր, այդ թվում վճարման կարգադրություններ, որոնցում Սիրունյանը հանդիսանում է պատասխանող կողմ:
Սեդա Սաֆարյան vs Ալեքսանդր Սիրունյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը