07 11 2024

Մեսրոպ Մեսրոպյանն առաջադրվեց ՀԾԿՀ նախագահի թեկնածու

Մեսրոպ Մեսրոպյանն առաջադրվեց ՀԾԿՀ նախագահի թեկնածու

Հայաստանի կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանին: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Մեսրոպ Մեսրոպյանին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու հարցը կքննարկվի և կքվեարկվի խորհրդարանում։ Մեսրոպ Մեսրոպյանը 2020-2021 թվականներին զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը։ 

Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 18-ից նրա լիազորությունները դադարել էին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ