Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դե յուրե և դե ֆակտո հնարավորինս երկար մնա ղեկավար։ Հետևաբար՝ այն հանդիպումը, որը Նյու Յորքում տեղի ունեցավ «թուրքական տանը»՝ Նիկոլ Փաշինյանը համարում է իր անձնական հաջողությունը, որի ժամանակ նա կարողացավ ձեռք բերել իր «քաղաքական հորը»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Կեցվածքը, որն ընդունել է Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, Արևմուտքում դիտարկում են՝ որպես թուլության նշան, այդ պատճառով էլ մինչ վերջ նվաստացնում են։ Դիվանագիտական որևէ պրոտոկոլ չպահպանվեց, Էրդողանը Փաշինյանին չդիմավորեց։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության համար կռիվը սովորական պայքար չէ։ Կարծում եմ՝ նա համարում է, որ իշխանությունը պահպանելն իր ու իր շրջապատի անվտանգության միակ երաշխավորն է։ Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի կարող է գնալ, որպեսզի պահի իր իշխանությունը»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը