31 07 2024

Ուզում ենք Հայաստանի համար հնարավոր դարձնել խիզախ քայլերի դիմելը. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Ուզում ենք Հայաստանի համար հնարավոր դարձնել խիզախ քայլերի դիմելը. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Ուզում ենք Հայաստանի համար հնարավոր դարձնել դիմելը խիզախ քայլերի, դեպի որոնք առաջնորդում է Փաշինյանը. խոսքը ՌԴ-ի հետ խզման մասին է. այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովի Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը։

«Հայաստանն այն թեման է, որին ԱՄՆ-ն շատ ժամանակ է տրամադրում: Մի քանի ամիս առաջ հանդիպել ենք վարչապետ Փաշինյանի հետ և հաստատել ՌԴ-ից ՀՀ-ից կախումը նվազեցնելու նոր հարթակ: Հայաստանը գրեթե ամբողջովին՝ տնտեսապես և էներգետիկայի առումով կախված է ՌԴ-ից: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք դա»,- ասել պետքարտուղարի օգնականը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը:

«Կենտրոնական Ասիայի երկրները աներևակայելի հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ մուտք գործելու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է: Եթե ​​մենք կարողանանք ճանապարհ բացել, որն անցնում է Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա նրանք ելք կունենան դեպի համաշխարհային շուկաներ և շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»,- ասել է Օ’Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ