Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ինքը կմիանար հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանին Մոսկվա մեկնելիս, եթե մահափորձից հետո իր առողջական վիճակը թույլ տար դա անել, հայտնել է BBC-ն:
«Ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել Հունգարիայի վարչապետի նկատմամբ, որ առանց վարանելու ուղևորություններ է կատարել Կիև և Մոսկվա», - մահափորձից հետո իր առաջին հրապարակային ելույթում ասել է Ֆիցոն: «Եթե առողջությունն ինձ թույլ տար գնալ, ես հաճույքով կմիանայի նրան»:
Հունգարիան և Սլովակիան հրաժարվել են անհատույց ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։
Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Կիև և Մոսկվա կատարած իր այցերի ժամանակ իր առաքելությունը պատերազմի ավարտին օգնել է եղել: Ե՛վ Օրբանը, և՛ Ֆիցոն հանդես են գալիս Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին։
«Խաղաղ բանակցություններն ու նախաձեռնությունները երբեք շատ չեն լինում», - ասել է Ֆիցոն:
Սլովակիայի 59-ամյա վարչապետը կազդուրվում է մայիսի 15-ին մահափորձի ժամանակ ստացած ծանր վերքերից բուժվելուց հետո։ Նա երկու երկարատև վիրահատության է ենթարկվել և մայիսի 31-ին տեղափոխվել Բրատիսլավայի իր առանձնատուն՝ ապաքինվելու։
Ռոբերտ Ֆիցոն ելույթ է ունեցել քրիստոնեությունը սլավոնական ժողովուրդների մեջ տարածելու նպատակով 863 թվականին նախկին Մեծ Մորավիայի սլավոնական առաքյալներ Կյուրեղի և Մեթոդիոս գալուստին նվիրված արարողության ժամանակ։
Ըստ Ֆրանսպրեսի՝ Սլովակիայի վարչապետի ելույթը մայրաքաղաք Բրատիսլավայի մերձակայքի Դևին ամրոցում տևել է ավելի քան 15 րոպե և ընդունվել է բուռն ծափահարություններով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը