20 06 2024

Հրաման է տրվել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ. Եվգենի Իվանով

Հրաման է տրվել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ. Եվգենի Իվանով

Մոսկվան ակնկալում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացել առաջիկայում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Եվգենի Իվանովը։

«Հրաման է տրվել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ», - ասել է նա:

Խոսելով ժամկետի մասին՝ նա նշել է. «Առաջիկայում. հաշվարկում ենք՝ մինչև տարեվերջ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ